Տարածաշրջանային

PKK-ն Սիլոփիում հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա

1 րոպեի ընթերցում

PKK-ն Սիլոփիում հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն ականանետներով և հրացաններով հարձակում են գործել ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անվտանգության ուժերի կողմից արձակած պատասխան կրակոցներից հետո քուրդ զինյալները, օգտնվելով մթությունից, դիմել են փախուստի: Կատարվածի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում