Կենսաբանները մարդու աղիքներում հայտնաբերել են բակտերիաների «հինգերորդ շարասյունը»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլեկուլային կենսաբանները մարդու աղիքներում հայտնաբերել են արտասովոր բակտերիաների պոպուլյացիա, որոնք մարդու «օգնական» բակտերիաները սովորել են փոխակերպել «լրտես-վնասատուների»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հրապարակվել է Science ամսագրում:

«Ամենայն հավանականությամբ, այս տոքսինը բացահայտել է ամենաազդեցիկ ռազմավարությունը նախքան դրա հայտնագործումը. այն «հասկանում» է, որ պատերազմի դաշտում պարտադիր չէ սպանել բոլոր թշնամիներին: Ամենը, ինչ պետք է այս տիպի բակտերիաներին` ուղարկել «լրտեսին», որը կհավաքագրի մի քանի «զինվորի»: Վերջիններս էլ կդավաճանեն իրենց զինակիցներին և կոչնչացնեն հրամանատարներին», - ասել է Կոլամբուսի համալսարանի գիտնական Դմիտրի Կուդրյաշովը:

Որպես կանոն, բակտերիաների տոքսինները մարդու օրգանիզմի վրա ազդում են անմիջականորեն. դրանք խաթարում են կարևոր սպիտակուցների աշխատանքը, բջիջների մակերևույթներին ազդանշանային մոլեկուլների և բջջի միջուկի աշխատանքին:

Լուսանկարը` Fotolia

Հայերեն