Տարածաշրջանային

Լրագրողական ֆեդերացիաները դատապարտում են Ադրբեջանում լրագրողի սպանությունը

4 րոպեի ընթերցում

Լրագրողական ֆեդերացիաները դատապարտում են Ադրբեջանում լրագրողի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան եւ Լրագրողների միջազգային ֆեդերացիան հանդես են եկել հայտարարությամբ, որում խորը զայրույթ են արտահայտել Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է. «Նման ծանր հացագործություններն Ադրբեջանում հնարավոր են անպատժելիության մթնոլորտի պատճառով, երբ առանձին անձինք կարող են լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ նման ծանր հանցագործություններ կատարել՝ վստահ լինելով իրենց պաշտպանվածության մեջ: Լրագրողները եւ բոլոր քաղաքացիներն ազատ են իրենց սոցցանցերում եւ առանց որեւէ երկյուղի եւ բռնության սպառնալիքի կարող են ազատ կերպով արտահայտել իրենց մտքերը, կիսվել մեկնաբանություններով»,- հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մոգենս Բլիչերը:

Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը:

«Ես ցնցված եմ Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Ռասիմ Ալիեւի սպանությամբ: Խիստ մտահոգիչ է այն, որ Ադրբեջանում լրագրողների անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է վատանալ: Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում ամբողջությամբ եւ օպերատիվ կերպով հետաքննել այդ սպանությունը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այդ աղբերգական իրադարձությունը պետք դառնա ադրբեջանական իշխանություններին եւ ամբողջ հասարակությանը վերջին հիշեցումն այն մասին, որ երկրում այդպես շարունակվել այլեւս չի կարող», -հայտարարության մեջ նշել է Յագլանդը:

Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է լրագրողների ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը: Ռասիմ Ալիեւի սպանությունը խստորեն դատապարտել է նաեւ ադրբեջանական այդ կազմակերպությունը` գնահատելով այն որպես Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ այլակարծության վերացմանն ուղղված իշխանությունների նպատակաուղղված բռնաճնշումներով քաղաքականության արդյունք:

Facebook-ում իր հրապարակման համար օգոստոսի 8-ին Բաքվում հարձակման եւ դաժան ծեծի ենթարկված Ռասիմ Ալիեւը մեկ օր հետո մահացել է հիվանդանոցում:

Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումների անպատժելիության մթնոլորտը պայմաններ է ստեղծում, եւ հանցագործությունները մնում են չբացահայտված: Դա օժանդակում է նոր հանցագործությունների կատարմանը եւ խթանում է ագրեսիայի շարունակմանը: Իր հերթին, նման իրավիճակը բացասական ազդեցություն է գործում արտահայտվելու ազատության վրա, ասվում է Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Վերջին 10 տարիներին Ադրբեջանում լրագրողների դեմ 300-ից ավելի հարձակումներ են կատարվել: Վերջին տարվա ընթացքում 7 լրագրողներ եւ 5 իրավապաշտպաններ ձերբակալվել են, եւ այդ ցուցակը շարունակում է աճել:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում