Խճանկար

2100 թվականին աշխարհի բնակչությունը կկազմի 11,2 միլիարդ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

2100 թվականին աշխարհի բնակչությունը կկազմի 11,2 միլիարդ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 տարի անց աշխարհի բնակչությունը կկազմի 9,7 միլիարդ, իսկ հարյուրամյակի ավարտին արդեն բնակչության թիվը կհատի 11 միլիարդի սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսման մասին հայտարարել է ՄԱԿ-ի ժողովրդագրական բաժնի ղեկավար Ջոն Ուիլմոտինը:

Փորձագետի կարծիքով՝ բնակչության թվի աճը կկանգնի միայն այն ժամանակ, երբ ծնելիությունը նվազի Աֆրիկայում եւ Ասիայում: Նախատեսվում է, որ ներկայիս 1.2 միլիարդի փոխարեն Աֆրիկայի բնակչությունը 100 տարի անց կհասնի 5.6 միլիարդի, Ասիան կշարունակի մնալ ամենախիտ բնակեցված մայրցամաքը: Գիտնականը խորհուրդ է տալիս երիտասարդ բնակչությամբ պետություններին` Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, ներդրումներ կատարել ժողովրդագրական եւ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում