Խճանկար

Valentino-ն տարվա ամենահաջողակ բրենդն է համարվել

1 րոպեի ընթերցում

 Valentino-ն տարվա ամենահաջողակ բրենդն է համարվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Shareable ընկերությունը կազմել է տարվա ամենահայտնի բրենդների ցանկը՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում կազմակերպությունների պաշտոնական էջերի ակտիվությունն ու օգտատերերի գրառումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fancy Journal-ը, տարվա ամենահաջողակ բրենդը ճանաչվել է իտալական Valentino-ն:

Valentino-ի վերջին հավաքածուի ցուցադրությունը սոցցանցերում ունեցել է ավելի քան 30 միլիոն արձագանք: Երկրորդ հորիզոնականում Chanel նորաձեւության տունն է, երրորդում` Michael Kors-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում