Խճանկար

Չինացին քսան տարի շարունակ գումար է հավաքել հարսնացուի համար մատանի գնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

 Չինացին քսան տարի շարունակ գումար է հավաքել հարսնացուի համար մատանի գնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակիչն իր հարսնացուի համար գնել է ամուսնական մատանի ավելի քան 1.9 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գումարը նա վճարել է մանրադրամներով, որի ընդհանուր քաշը կազմել է 150 կիլոգրամ:

30-ամյա Լյան Լյանի տրամադրած մետաղադրամների հաշվարկով զբաղվել են չորս աշխատակիցներ, և գործընթացը նրանցից խլել է կես օր:

Չինացին սիրահարված է իր ընտրյալին դեռ մանկուց և 20 տարի առաջ խոստացել է գումար հավաքել և ամոուսնանալ նրա հետ:

Լյան Լյանի խոսքով ոսկերչական խանութները հրաժարվել են իրեն մատանի վաճառել մանրադրամներով: Իսկ այս խանութի սեփականատերը, ով համաձայնել է նրան վաճառել մատանին, ցնցվել է չինացու պատմությունը լսելով: Խանութը այս մանրադրամները կցուցադրի որպես իրական սիրո լավագույն ապացույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում