Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԾԻԳ-երի ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականները, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կատարված աշխատանքների ծավալը կրկնապատկվել է: Հովիկ Աբրահամյանը պահանջել է ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով և ժամանակին կյանքի կոչելու համար:

Վարչապետը հորդորել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներին աշխատանքների ընթացքում ծագող խնդիրները անհրաժեշտության դեպքում ներկայացնել կառավարություն՝ շուտափույթ լուծում տալու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում