Մշակույթ

Քիթ Ռիչարդսը The Beatles-ի ութերորդ ալբոմն անվանել Է անիմաստ աղբ

2 րոպեի ընթերցում

Քիթ Ռիչարդսը The Beatles-ի ութերորդ ալբոմն անվանել Է անիմաստ աղբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կիթառահար եւ The Rolling Stones ռոք-խմբի երգերի հեղինակ Քիթ Ռիչարդսը The Beatles-ի ութերորդ ալբոմն անվանել Է անիմաստ աղբ: Esquire հանդեսին տված հարցազրույցում այսպիսի գրախոսական Է երաժշտից ստացել Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ձայնասկավառակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«The Beatles-ը գերազանց Էին հնչում, երբ նրանք The Beatles Էին: Բայց այս երաժշտության մեջ հիմք չկա: Կարծում եմ, որ նրանք «գլուխները կորցրել են»: Ոմանք կարծում են, որ Sgt. Pepper-ը հանճարեղ ալբոմ Է, իսկ ես այն կարծիքին եմ, որ դա անիմաստ աղբ Է»,-պարզաբանել Է կիթառահարը:

Ռիչարսի կարծիքով՝ The Rolling Stones-ի երաժշտությունը ժամանակի փորձությունն ավելի լավ Է անցել, քան The Beatles-ի գործերը: Երաժիշտը «բիթլների» 1967 թվականի ութերորդ սկավառակը համեմատել Է «ռոլինգների» նույն այդ տարվա Their Satanic Majesties Request-ի հետ: Ռոքերը նշել Է, որ 1960-ական թվականների վերջին «բզեզները» պարզապես մոռացել են, թե ինչ են ցանկանում հասցնել հանրությանն իրենց ստեղծագործությամբ:

Լիվերպուլյան քառյակի Sgt. Pepper's Lonely Hearts Club Band սկավառակը շատ քննադատներ ամենաազդեցիկ ալբոմների շարքին են դասում ռոքի պատմության մեջ: Սկավառակի ռելիզի ժամանակվանից դրա տիրաժը գերազանցել Է 30 մլն օրինակը:

Լուսանկարը` Global Look

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում