Մարզային

Գետամեջի «Ռիվեր ֆեսթ» բարեգործական ռոք փառատոնի հասույթը կուղղվի գյուղում խաղահրապարակի կառուցմանը

1 րոպեի ընթերցում

Գետամեջի «Ռիվեր ֆեսթ» բարեգործական ռոք փառատոնի հասույթը կուղղվի գյուղում խաղահրապարակի կառուցմանը

ԳԵՏԱՄԵՋ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ տարին անընդմեջ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղումօգոստոսի 15-ին և 16-ին տեղի կունենա «Ռիվեր ֆեսթ» երաժշտական փառատոնը: Բարեգործական փառատոնից ստացված հասույթն այս անգամ կտրամադրվի Գետամեջում խաղահրապարակի կառուցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռոք փառատոնի նախաձեռնության հեղինակը Մասսաչուսեթսից հայրենադարձված երաժիշտ Սարո Հասասյանինն է, ով 10 տարուց ավելի է բնակվում է Գետամեջում:

Հիմնական գաղափարը համայնքի առօրյայում որոշակի աշխուժություն մտցնել է: «Ռիվեր ֆեսթը» նաև առաջին երաժշտական փառատոնն է Հայաստանում, որն անցկացվում է ողջ օրվա ընթացքում, այդ թվում գիշերը:

Առաջին փառատոնին մասնակցել էր մոտ 350 մարդ: Հետագա տարիներին փառատոնի մասնակիցների և հյուրերի թիվը ընդլայնվել է մոտ 40 տոկոսով` հասնելով 1000-ի: Փառատոնին մասնակցում է 20 երաժշտական խումբ:

2013 թվականին փառատոնից ստացված հասույթը տրամադրվել է գյուղի միակ դպրոցի դասասենյակներից մեկի կահավորմանը, 2014-ին` դպրոցի վերանորգմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում