Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգի տոմսերի համար հետաքրքիր մրցույթ է հայտարարվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի վարպետ, լեգենդար Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով kp.ru-ն, համերգը կանցկացվի օգոստոսի 14-ին: Կայքը գրում է, որ 86-ամյա Ջիվան Գասպարյանի տաղանդով հիանում են բոլոր նրանք, ովքեր նրա երաժշտությունը լսելու հնարավորություն են ստանում:

«ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջիվան Գասպարյանը դեռև դեռահաս տարիքում նվագել է Ստալինի առջև, պարբերաբար ներկայացրել Հայաստանը հեղինակավոր մրցույթներում։ Նրա շնորհիվ ծիրանի ծառի փայտից պատրաստված դուդուկը ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում»,-նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մոսկովյան համերգի ընթացքում «պարոն Ջիվանը», ինչպես նշում է հրատարակությունը, հանդիսատեսին կներկայացնի նաև Two Siberians նեոդասական գործիքային հայտնի դուետը: Տոմսեր ձեռք բերելու համար անցկացվում է նաև մրցույթ: Անհրաժեշտ է պատասխանել միայն մեկ հարցի՝ «Երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար»:

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 12-ին Սոլագ գյուղում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից` առանց դասավանդուման: 1949թ. ընդունվել է Թ.Ալթունյանի անվան Ազգային երգ ու պարի համույթ: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: 1973թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն: Գասպարյանը, շրջելով աշխարհով մեկ, մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: 1990թ. նրան շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի աստիճան: Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Ձյուն և մոխիր», «Սիրանա» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է 20 հազար համերգ: Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է:

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը