ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Բեյլագանի շրջանի Շահսեվեն-1 գյուղում Խուդայար Մամեդովն ընտանեական վիճաբանության հողի վրա կացնով հարվածներ է հասցրել իր եղբորը` Մահեռամ Մամեդովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, բժիշկներին չի հաջողվել փրկել Մահեռամ Մամեդովի կյանքը: Նա մահացել է արյունաքամությունից:
Բեյլագանի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է եղբայրասպանին, տարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 9 եւ ամուսինների սպանության 11 դեպք է տեղի ունեցել: