Կրթության որակի բարձրացումը կնպաստի արտասահմանցի ուսանողների թվի աճին. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 5-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստանում կրթություն ստանալու` միաժամանակ ընդգծելով, որ վերջին տարիներին խստացվել է կրթության որակի վերահսկողությունը, մանավանդ արտասահմանցի ուսանողների պարագայում` հետագայում այլ երկրներում ՀՀ դիպլոմների ճանաչման խնդրից խուսափելու համար: «Սա նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության արդյունք է, որն էլ իր հերթին նպաստելու է ՀՀ-ում որակյալ կրթություն ստանալու ակնկալիք ունեցող արտասահմանցի ուսանողների թվի աճին»,-նշել է նախարարը:

Իրանի դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների հետ կապված խնդիրների լուծմանը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը` ընդգծելով, որ հատկապես գիտահետազոտական ոլորտում առկա է բազմաշերտ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության հնարավորությունը, որը, ըստ կողմերի, կնպաստի կրթական նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում