Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը և գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա հունիսին հաստատվել է 2016-2020 թվականների ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիրը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել հետևողական քայլեր:

Իր հերթին, Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ համագործակցության և ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած մշտական օժանդակության համար: Տիկին Արենսը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հաջողությամբ կշարունակի մեր երկրում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Հենրիետ Արենսին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը