Համահայկական խաղերի Բերդի մասնակիցները կայցելեն նաև զորամասեր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓՆԱԿԵՐՏ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի արցախյան ենթախմբի Բերդի վոլեյբոլի տղամարդկանց թիմը պատրաստվում է այցելել Արցախի զորամասեր՝ տեսնելու Շամշադինից զորակոչված իրենց զինվորներին:

«Շատ գովելի է, որ այս տարի մրցումներն առաջին անգամ անցկացվում են Արցախում: Մենք մեծ ոգևորությամբ ենք եկել Արցախ: Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք և, առիթից օգտվելով, ևս մեկ անգամ վանքերը կայցելենք: Շատ զորամասերում կան Շամշադինից զորակոչված զինվորներ, և մենք պատրաստվում ենք այցելել նաև նրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ Բերդի և Տավուշի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

Տեր Արամ քահանա Միրզոյանը մեծ ոգևորվածությամբ խոսեց Համահայկական խաղերի մի քանի ենթախմբերի մրցումներն Արցախում անցկացնելու մասին. «Համահայկական խաղերը յուրաքանչյուր մասնակցի, մարզչի և հայի մոտ պետք է միասնության գաղափար առաջացնեն: Հենց այս գաղափարն է, որ ամեն անգամ շեշտադրվում է, և դա շատ կարևոր է: Եթե մենք միասին լինենք, ապա շատ ուժեղ կլինենք: Այս խաղերի շնորհիվ է, որ տեսնում ենք, թե ինչքան ուժեղ երիտասարդներ ունենք, ինչքան պատրաստի ուժեր ունենք»:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա,թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնակիցների քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը