Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախապատրաստել այս տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նշելով, որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝ նախարարը շեշտել է, որ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից, պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին: Արմեն Աշոտյանի խոսքով` օգոստոսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին համակարգված և որակյալ աշխատելու կոչ է արել:

Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն: Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաևՎրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ, ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես, դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:

Նախարարը հանձնարարել է նաև նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ: «Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի և, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:

Նախարարը նշել է, որ կարևոր նախաձեռնություններ են սպասվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ԿԳ նախարարությունում կիրակի օրը բռնկված հրդեհին` կոչ անելով այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները