Արտարժույթները բացի ֆունտից էժանացել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով` կազմելով478.00 դրամ: Եվրոյիփոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել524.37 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ևհասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.27 դրամովև կազմել 7.65 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 745.20 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 3-ին կազմել է 16 հազար 880.27 դրամ, արծաթի գինը՝223.76 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 45.33 դրամ: