Life

Մերկել ազգանունից կազմված բայը Գերմանիայում դարձել Է անգործության հոմանիշ

1 րոպեի ընթերցում

Մերկել ազգանունից կազմված բայը Գերմանիայում դարձել Է անգործության հոմանիշ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ազգանունից կազմված բառը գերմաներենում դարձել Է պարապության հոմանիշ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է merkeln բային, որը գերմանացի երիտասարդության բառապաշարը համալրել Է 2015 թվականին: Բառի հայերեն համարժեքը կարելի Է համարել «մերկելություն անել» կամ «մերկելել» բայերը: Համաձայն այն սահմանման, որը տալիս Է Գերմանիայի Langenscheidt բառարանների հրատարակությունը, merkeln-ը նշանակում Է «ոչինչ չանել, խուսափել պատասխաններից եւ որոշումները թողնել հետագային»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նոր բառը գերմանացիներն այնքան են սիրել, որ Langenscheidt-ի ամենամյա մրցույթում «մերկելել» բայն առաջատարն Է առցանց քվեարկության արդյունքներով եւ հավակնում Է «2015 թվականի երիտասարդական բառի» կոչմանը:

Լուսանկարը`Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում