Մարզային

Կոտայքի մարզում տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 13.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում այրվում է տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.59-ին, մարվել՝ 14.46-ին: Այրվել են Հ. Խ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (30 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում