Մարզային

Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Անուշավան գյուղում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Անուշավան գյուղում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակրագ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 09.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի թիվ 31 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակրագ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել՝ 10.13-ին: Ջերմահարվել է անասնագոմի ծածկը (20 քմ) և ներսում այրվել` մոտ 60 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 2 գլուխ անասուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում