Վրաստանում ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/813996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել Գեորգի Մղեբրիշվիլին, ով ավելի վաղ զբաղեցնում էր պատիժների իրագործման եւ պրոբացիայի նախարարի պաշտոնը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետն ասել է, որ «Գեորգի Մղեբրիշվիլին պատիժների իրագործման եւ պրոբացիայի լավ նախարար է եղել, նա նախարարությունում հաջող բարեփոխումներ է իրականացրել»:
«Վստահ եմ, որ Գեորգի Մղեբրիշվիլին արդյունավետ կաշխատի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում», -նշել է Ղարիբաշվիլին: