ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման հարցում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Աբրահամյանը, դիմելով խորհրդի անդամներին, նշել է, որ այս տարի ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս՝ ազգայնացնելով Հազարամյակի զարգացման նպատակները, ակտիվորեն ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը՝ արձանագրելով զգալի առաջընթաց: «Այս ընթացքում՝ 2012 թվականին, կայացավ «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովը, որն ընդունեց «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Հանդիսանալով բանակցային երկար գործընթացի արդյունք՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգ» փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, ընդհանուր առմամբ` 17 նպատակ և 169 թիրախ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս տարի ամփոփելով Հազարամյակի զարգացման 8 նպատակների կատարողականը, Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունների հետ, ձեռնամուխ կլինի ավելի հավակնոտ և ընդգրկուն ծրագրի՝ կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Կառավարության ղեկավարն շեշտել է, որ Հայաստանը ևս պատրաստակամ է այս տարվա սեպտեմբերին, դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել կատարմանը: «Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ 2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է իշխանությունների, Քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և նշել, որ այսօր առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն համագործակցության արդյունքում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է կառավարության և հասարակության հանդուրժողական և համերաշխ համագործակցությունը՝ մեր երկրի կայուն զարգացման գործում: «Պետք է նստենք սեղանի շուրջ և միասին քննարկենք առկա խնդիրները և փորձենք միասնական լուծում տալ դրանց: Դա է լուծում գտնելու սահմանադրական միակ ճանապարհը»,- ասել է վարչապետը:

Այնուհետև խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնառությունների իրականացման գործընթացը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ համակարգել ՄԱԿ-ի 2015 թվականի սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի համար անհրաժեշտ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարել է վարչապետին ներկայացնել «2013 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1147N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծ, «Հետ Ռիո+20» գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբն անվանափոխելու և դրա աշխատանքները «Հետ 2015» օրակարգի կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցնելու համար:

Օրակարգի հաջորդ հարցով խորհրդին է ներկայացվել «ՄԱԿ-ի զարգացման օրակարգ. Հետ 2015» գործընթացը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ օրակարգը կմեկնարկի 2015թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: ՄԱԿ-ում անցկացվում են օրակարգի ձևավորման վերաբերյալ ոչ պաշտոնական խորհրդակցություններ: Բանակցույթյունները հիմնականում տարվում են ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից` խոշոր խմբերի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ներգրավմամբ: Զեկուցվել է, որ օրակարգի ձևավորման ուղղությամբ եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք պետք է համադրի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ներկայացնի մեկ ամբողջական զեկույց մինչ ս.թ. սեպտեմբերին կայանալիք բարձրաստիճան հանդիպումը` որպես հիմք միջկառավարական բանակցությունների համար:

Նիստի ընթացքում ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է տիկին Դանիելյանին վեընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը