Վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, ուսուցիչները և ճարտարագետները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, ուսուցիչները և ճարտարագետները: Այս մասին հուլիսի 31-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Կարծես թե Սիրիայում համայնքը վերջինը պահող մասնագետներն էլ են ստիպված լքում երկիրը: Ցավոք, Սիրիայում վիճակը գնալով ավելի է վատանում, և մեր հայրենակիցները տարբեր ճանապարհներով դուրս են գալիս Սիրիայից. մի մասը մեկնում է Լիբանան, մի մասը՝ Հայաստան, իսկ մեկ այլ հատվածը՝ Սիրիայի անվտանգ տարածքներ: Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր դիվանագիտական ծառայությունների հետ՝ տեղյակ լինելու համար այնտեղ տիրող իրավիճակի մասին»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Խոսելով սիրիահայ մասնագետների աշխատանքով ապահովման խնդրի վերաբերյալ՝ սփյուռքի նախարարը նկատեց, որ վերջերս աշխատանք գտնելու աջակցության համար դիմել են մոտ տասնյակ սիրիահայ բժիշկներ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ խնդրի առնչությամբ նա դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ աջակցության համար:

Նրա հավաստմամբ՝ Մարսելում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հալեպի որբանոցի խնամատարությանը բարերարին հանձնելու վերաբերյալ:

«Մենք միասին կփորձենք զբաղվել այդ երեխաների հետագա ճակատարգորվ, ապրուստի, կենցաղի և այլ հոգսերով: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրու տարածաշրջանում գյուղատնտեսական և արհեստագործական աշխատանքներին սիրիահայերիակտիվորեն ներգրավելու հարցով: Գործարարը խոստացավ առաջիկայում լուծել տասն ընտանիքի բնակարանային խնդիրները: Հետագայում այդ աջակությունը կընդլայնվի», - նշեց Հրանուշ Հակոբյանը:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին