«Մի կտոր Հայաստան՝ Վենետիկում». Independent-ը հոդվածով անդրադարձել է Սուրբ Ղազար կղզուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարում Սուրբ Ղազար հայկական փոքրիկ կղզին ձեռք է բերում հատուկ նշանակություն: Մխիթարյան միաբանությունը դարձել է հայ գիտության գոյատևման խորհրդանիշը և կարևոր կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշում է բրիտանական The Independentթերթը՝ Սուրբ Ղազար կղզուն նվիրված իր հոդվածում:

«Սուրբ Ղազարը Հայաստանից. մի կտոր Հայաստան՝ Վենետիկում» խորագրով հոդվածում նշվում է, որնախկինում կղզին եղել է բորոտավորների կղզի, և իր անունն էլ ստացել բորոտավորների հովանավոր Սուրբ Ղազարից: 1717-ին Վենետիկի խորհուրդը նվիրել է այն հայ վանական Մխիթարին, ով 20 հայ վարդապետների հետ տեղափոխվել է այստեղ, կառուցել վանքը՝ այն դարձնելով հայ ժողովրդի մշակութային և հոգևոր վերածննդի կենտրոն: Անգամ Նապոլեոնն իր արշավանքի ժամանակ տպավորվել է հայկական վանական համալիրով և 1797 թվականին Սուրբ Ղազարը հռչակել ակադեմիական հաստատություն՝ փրկելով այն ավերումից: Այսօր Սուրբ Ղազար կղզում բնակվում է 12 վարդապետ և հինգ նորեկ, ովքեր էլ պահպանում են վանքի 200 հազար գքերը, 4,5 հազար հազվագյուտ ձեռագրերը և էզոտերիկ գանձերի անօրինակ հավաքածուն: Միաբանության ոգին կազմում են նրա երեք գրադարանները՝ գլխավոր գրադարանը, որտեղ փայտրյա գրադարակների վրա շարված են եվրոպական գրականության հազվագյուտ հատորներ բոլոր ոլորտների վերաբերյալ, Բայրոնի սենյակը և Ձեռագրերի կլոր սենյակը, ուր պահվում է հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածուներից մեկն աշխարհում: Մխիթարյանների միաբանությունում է գտնվում նաև Հեսիոդոսի, Հովհաննես Ոսկեբերանի և Փիլոն Ալեքսանդրացու հայերեն վաղ թարգամնությունները, որոնց բնօրինակները կորսված են:

Վանքի փակ պատերի ներսում է գտնվում վանականների գաղտնի պարտեզը՝ հասարակության աչքից հեռու: «Եթե սուրբ գրությունները ճիշտ են մեկնաբանվում, ապա Հայաստանում է գտնվել դրախտը»,- 1817 թվականին գրել է Լորդ Բայրոնը: «Եվ իսկապես, ամռանն այցելելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ կարելի է համտեսել հայ միաբանների անձնական «Եդեմից» քաղված վարդի մուրաբան»,- հավելում է հոդվածի հեղինակը:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին