Սփյուռք

Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում

2 րոպեի ընթերցում

Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում՝ տարբեր բարեգործների տրամադրած միջոցների հաշվին: Այս մասին հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին հայտնեց նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:

«Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված երեխաները շարունակում են մնալ Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում՝ մանավանդ վերջին ամիսներին ՍիրիայիցՀայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման հարցով: Ամառային ճամբարների կազմակերպման հիմնական նպատակն է Սիրիայից հայ երեխաների հոգեկան վիճակի վերականգնումը և տեղացի երեխաների հետ շփման արդյունքում Հայաստանում առավել արագ ինտեգրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ նշեց Լևոն Անտոնյանը:

Վարչության պետը ընդգծեց, որ «Գուգարք» մանկական ճամբարում օգոստոսի 15-ից երկու փուլով հայաստանաբնակ երեխաների հետ կհանգստանան սիրիահայ8-15 տարեկան 80 երեխաներ, իսկ Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում օգոստոսի 20-ից՝ 100 սիրիահայ երեխաներ:

Նա նաև հավելեց, որ միայն այս տարի «Արի տուն» ծրագրի ճամբարին մասնակցել են Սիրիայից 78 պատանի տղաներ և աղջիկներ, իսկ վերջին փուլում ակնկալվում է 40-ից ավելի սիրիահայ երեխաների մասնակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում