Life

Բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ կանգնել արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար

2 րոպեի ընթերցում

Բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ կանգնել արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն մարդիկ, ովքեր գերադասում են կանգնել հասարակական տրանսպորտում, շենքերում եւ տանը, միջին հաշվով ավելի հազվադեպ են տառապում շաքարախտից, արյան եւ մարմնի այլ հյուսվածքներում խոլեստերինի եւ ճարպերի ավելցուկից, ինչպես նաեւ ճարպակալումից, քան մնացած քաղաքացիները, պարզել են գիտնականները, որոնք հոդված են հրապարակել European Heart Journal-ում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Այն մարդը, որն օրվա մեջ միջին հաշվով երկու ժամ քայլում Է աշխատանքի վայրում, գրասենյակում կանգնում Է օրական շուրջ չորս ժամ եւ տանը մանր գործեր անում մեկ ժամվա ընթացքում, ավելի շատ կալորիաներ Է այրում, քան այն մարդիկ, ովքեր մեկ ժամ վազում են եւ ըստ որում վարում նստակյաց կյանք: Բժիշկները, քաղաքական գործիչները եւ պարզապես քաղաքացիները պետք Է կրծքով կանգնեն հանուն նստակյաց կյանքի հետեւանքների դեմ պայքարի: Բառիս բուն իմաստով»,- մեկնաբանել Է հետազոտության արդյունքները Ֆրանցիսկո Լոպեզ Լիմենեզը Մայոյի (ԱՄՆ) Բժշկական քոլեջից:

Այս հայտնագործությունը կատարել են մի խումբ բժիշկներ՝ Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանից Ժենեւեւ Հիլի գլխավորությամբ, որոնք բացառիկ հետազոտություն են կատարել մայր ցամաքի հասուն եւ տարեց մարդկանց շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում