Հայաստանում մահացությունը նվազել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրապետական ցուցանիշով գրանցվել է դրական բնական հավելաճ. ծննդյան դեպքերը գերացազել են մահվան դեպքերին 1.3 անգամ` 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով: Սակայն որոշ մարզերում բնական նվազում է արձանագրվել` մահվան դեպքերը գերազանցել են ծննդյան դեպքերին: Բնական հավելաճի գործակիցը բացասական նիշով է Լոռիում, Տավուշում և Վայոց ձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Ծնվածների ընդհանուր թվաքանակը 2015-ի առաջին վեց ամիսներին 18 հազար 719 է ` 2014-ի առաջին վեց ամիսների 19 հազար 249-ի համեմատ: Մահվան դեպքերն առաջին վեց ամիսներին 14 հազար 628 են եղել` անցյալ տարվա 14 հազար 772-ի դիմաց: Ամուսնություններն ընթացիկ տարվա կեսին կազմել են 8 հազար 582` նախորդ տարվա 9 հազար 563-ի համեմատ: Ամուսնալուծությունները 1900 են` 2014-ի 2 հազար 469 դեպքի համեմատ»,-ներկայացրեց Կարինե Կույումջյանը` նշելով, որ գրեթե բոլոր ցուցանիշներով նվազում է արձանագրվել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

Վիճակագրագետի խոսքով` մահացության հիմնական պատճառներն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից են` մահվան դեպքերի 49.6 տոկոսը, որոշակի աճ է արձանագրվել նորագոյացություններից մահվան դեպքերի` 20.1 տոկոս, շնչառական հիվանդություններից մահացել է ընդհանուր մահացողների 6.8 և մարսողական օրգանների հիվանդություններից` 6.1 տոկոսը: «Որոշակի աճ ունենք դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահվան դեպքերի` 4.3 տոկոս, և միայն 1 տոկոսն է, որ կամզում են վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահացողները»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Մանկական և երեխաների մահացության ցուցանշիներն էլ հետևյալն են. «0-1 տարեկան երեխաների մահվան 160 դեպք է գրանցվել` 2014-ի առաջին կիսամյակի 177 դեպքի համեմատ, գրեթե 9.6 տոկոսով նվազել են այդ տարիքի երեխաների մահացության դեպքերը: 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը եղել են 26: Յուրաքաչյուր 1000 կենդանի ծնվածի հաշվով 10 0-4 տարեկան երեխա է մահացել»,-տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը