Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի բոլոր պատժամիջոցներին

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի ծրագրում միանալ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ Եվրամիության բոլոր պատժամիջոցների կիրառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Տասս»-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այդպիսով նա մեկնաբանել է եվրոպական որոշ երկրների կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարաձգելու որոշումը:

Աբաշիձեի խոսքով` հունիսի 19-ին Վրաստանն ավտոմատ կերպով է մեկ տարի ժամկետով երկարաձգել Ղրիմից և Սևաստպոլից արտադրանքի ներկրման արգելքը: «ՌԴ-ի դեմ ԵՄ-ի այլ պատժամիջոցներին մեր երկրի միանալու խոսակցություն չկա»,- ասել է Աբաշիձեն:

ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ եվրոպական 7 երկիր` Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Ուկրաինան և Վրաստանը ԵՄ խորհրդին հաստատել են Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների կիրառումը մինչ 2016 թբականի հունիսի 23-ը երկարաձգելու իրենց որոշումը: Այդ երկրներից 6-ը, բացի Վրաստանից, նաև միացել են ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մինչ 2016 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու որոշմանը:

Հայերեն English Русский

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում