Արմեն Աշոտյանը Տրայան Հրիսթեային պարգևատրել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը եղել է արդյունավետ, Արմեն Աշոտյանը, հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Էրազմուս+», «Հորիզոն 20-20», «Թվինինգ» ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային սերտ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում