Ադրբեջանում բանկի տնօրենը գողացել է փողերը եւ փախել երկրից
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում բանկի տնօրենը գողացել է փողերը եւ փախել երկրից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813591.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «TuranBank»-ի Ջալիլաբադի բաժանմունքի տնօրեն Ֆարիդ Մամեդովը մեծ գումար է գողացել իր իսկ ղեկավարած բանկից եւ փախել երկրից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, մի քանի ամիս առաջ Մամեդովը 450 հազար մանաթ գումար է վարկավորել Բիլասուվարի իր համաքաղաքացիների անունով, իսկ հետո յուրացրել դրանք ու հեռացել երկրից:
Ներկայում միջադեպի առնչությամբ հետաքննություն եւ Ֆարիդ Մամեդովի նկատմամբ որոնում է սկսվել: