Հայկական երգն ու պարը Լիսաբոնում գրավել են այլազգիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն Լիսաբոն քաղաքում հունիս-հուլիսին կազմակերպել է հայ ավանդական երգ ու պարի դասընթաց։ Այն տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել են անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչել է լիսաբոնյան այգում։

Չնայած Լիսաբոնում հայերը մեծաթիվ չեն, բայց մասնակցել են կազմակերպված միջոցառմանը։ Մասնակիցները հիմնականում ուսանողներ և աշակերտներ են եղել, ինչպես նաև նրանց ծնողները:

Պարերի ուսուցմանը մեծ աջակցություն են ցուցաբերել տեղի մասնագետ Նարե Սուքիասյանը և հայկական պարերի գիտակ Լիա Խաչատրյանը։ Երգերի ուսուցումն անցկացրել է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը։ Որպես կանոն` հայկական խմբին միացել են նաև օտարազգիներ՝ չինացի, ֆրանսիացի, ամերիկացի, աֆրիկացի, պորտուգալացի։ Բոլոր մասնակիցներին բաժանվել են նաև «Մշակութային ժառանգության վերածնունդ» անվանումով տեսա և ձայնասկավառակներ, տեղեկատվական գրքույկներ, որոնք թողարկվել և լույս են ընծայվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն նախագահական դրամաշնորհի շրջանակներում ազգային երգ ու պարի դասընթացներ է կազմակերպել նաև ՀՀ 4 մարզերում։ Պարերն ուսուցանել է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Թողարկված ձայնասկավառակում տեղ են գտել Հայրիկ Մուրադյանի կատարվմամբ 8 երգեր, իսկ տեսասկավառակում ներկայացված են 8 ազգագրական պարերի կատարումներ և ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում տեղադրված տեղեկատվական գրքույկում ամփոփված են երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաև ինֆորմացիա՝ ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում