Ինովացիա

Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել  մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկայակոչելով Tech Times պարբերականը, պատվաստանյութը նախատեսված է այս հիվանդությունիցմանկական մահացությունըկանխարգելելու համար:

Այս պատվաստանյութի համար միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նվիրաբերել է հարյուրավոր միլիոն դոլարներ:

Mosquirix-ը, որը նաև անվանում են RTS,S/AS01, նախատեսվում է կիրառել այն երկրներում, որտեղ մալարիան առավելապես է մոլեգնում:

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ, և այդ թիվը ավելանում է տարեկան 16%-ով, տարեկան մահացության ցուցանիշը կազմում է 1.3-3 միլիոն մարդ։

Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով: Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիան դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում