Life

Քաղցկեղ կարող Է առաջանալ բջիջներում սպիտակուցների «հավասարակշռախախտման» պատճառով. կենսաբաններ

3 րոպեի ընթերցում

Քաղցկեղ կարող Է առաջանալ բջիջներում սպիտակուցների «հավասարակշռախախտման»  պատճառով. կենսաբաններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղ կարող Է զարգանալ ոչ միայն ԴՆԹ-ի վնասման պատճառով, այլեւ բջիջի ներսում սպիտակուցային ազդանշանային շղթաների աշխատանքում շատ հազվագյուտ խափանումների զարգացման դեպքում, որոնք դրան ստիպում են «ընդվզելու» եւ սկսելու բաժանում, պարզել են մոլեկուլային կենսաբանները, որոնք հոդված են հրապարակել Oncogene հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես ցույց տվեց մեր հետանզոտությունը, միայն ԴՆԹ-ի ստուգումը բավական չԷ մեզ քաղցկեղից վտանգազերծ պահելու համար»,- հայտարարել Է Ջոն Լեդբուրին Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Լեդբուրին եւ նրա գործընկերները հայտնաբերել են կանանց մոտ ձվարանների քաղցկեղի զարգացման չափազանց անսովոր մեխանիզմ՝ փորձանոթում դիտարկելով քաղցկեղի տարբեր մանրԷախմբերի աճը: Ինչպես բացատրում են գիտնականները, քաղցկեղի այս ձեւի եւ ուռուցքների շատ այլ տեսակների գլխավոր տարբերիչ հատկանիշն այն Է, որ նման բջիջներում սովորաբար վնասված Է լինում FGFR2 գենը:

Այդ գենի վնասումը հանգեցնում Է այն բանին, որ սպիտակուցների՝ դրանց կողմից կառավարվող շղթան՝ Akt անվամբ, անցնում Է մշտապես «միացված» վիճակի, ինչը բջջին ստիպում Է սկսելու բաժանումը եւ անցնելու քաղցկեղային ձեւի: Ինչպես պարզել են հոդվածի հեղինակները, ինչ-որ նման բան կարող Է տեղի ունենալ նաեւ առանց FGFR2-ի վնասման, երկու սպիտակուցների Plc-գամմա-1-ի եւ Grb2-ի սխալ հարաբերակցության հետեւանքով, որոնցից առաջինն ակտիվացնում Է Akt-ն, իսկ երկրորդը՝ ճնշում Է աշխատանքը:

Եթե բջիջում Grb2-ի խտությունն ինչ-որ պատճառներով նվազում Է մինչեւ կրիտիկական նշագիծ, Plc-գամմա-1-ը միանում Է այն ռեցեպտորների հետ, որոնց աշխատանքի համար պատասխանատու Է FGFR2-ը, եւ դրանց ստիպում Է անցնելու աշխատանքի «քաղցկեղային» ռեժիմի: Նման քաղցկեղային բջիջներ հայտնաբերելով լիովին անվնաս համագենով՝ գիտնականները որոշել են ստուգել, թե կարելի Է արդյոք արհեստականորեն ստեղծել դրանք օրգանիզմի ներսում՝ նվազեցնելով համապատասխան սպիտակուցի խտությունը:

Մկների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ դա իրոք տեղի Է ունենում. ձվարանների բջիջներում Grb2-ի բաժնի նվազեցումը հանգեցրել Է բազմաթիվ ուռուցքների եւ մետաստազների առաջացման: Գիտնականները փորձում են պարզել, թե այդ սպիտակուցները գործում են արդյոք քաղցկեղի երկու ձեւերի զարգաման գործում եւ այժմ աշխատում են սպիտակուցների նման «հավասարակշռախախտման» հայտնաբերման մեթոդների եւ դրա վերացման եղանակների ստեղծման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում