Մարզային

Լոռիում գտել են ձորն ընկած տրակտորի վարորդի դին

1 րոպեի ընթերցում

Լոռիում գտել են ձորն ընկած տրակտորի վարորդի դին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին` ժամը 21.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը: Մինչև ժամը 03.04-ն, հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 07.00-ինորոնողական աշխատանքները վերսկսվել են: Տրակտորում հայտնաբերվել է 1948թ. ծնված Ս. Վ.-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում