Երիտասարդները ՀՀ Նախագահին են ներկայացրել Արցախում ներդրումների, կրթական առցանց հարթակների նորակական գաղափարները

4 րոպեի ընթերցում

ԴԻԼԻՋԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորարական գաղափարներից մինչեւ կրթական ծրագրեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով առօրյա հոգսերի հեշտացում. սրանք գաղափարներ են, ծրագրեր, որոնց հեղինակները «Լույս» հիմնադրամի շահառուներն են: Նրանք երիտասարդներ են, ովքեր աշխարհի 10 լավագույն համալսարաններում կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք եւ այսօր իրենց փորձն ու կրթությունը ներդնում են պետության կայացման գործում: ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Լույս»-ի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթում հաղթած երիտասարդներն իրենց աշխատանքներով եւ գաղափարներով կիսվում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին hանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:

Հայկ Տեր-Ներսիսյանն ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում կրթություն ստանալուց հետո որոշել է իր փորձով օգտակար լինել հայկական երկրորդ հանրապետությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկը պատմում է, որ ընկերների հետ փորձել են ուղիներ գտնել, թե ինչպես կարող է Արցախը օտարերկրյա ներդրումներ ստանալ: «Թեման մեր խմբի անդամներից մեկի դիսերտացիան է, որը մենք ներկայացրեցինք Արցախի իշխանություններին` հասկանալու, թե ինչ ուղիներ պետք է գտնել, որպեսզի որպես չճանաչված երկիր` Արցախը կարողանա ստանալ ներդրումներ: Խմբի աղջիկերից մեկն Արցախի թանգարանների հավաքածուների մասին նյութերն է թարգմանել մի քանի լեզվով»,- պատմում է Հայկը: Նրա եւ խմբի կատարած ամենամեծ աշխատանքը «Շուշի ֆեստ» նախագիծն է, որին մասնակցում էր 400 երեխա: «Տարատեսակ մշակութային մարզական միջոցառումներ էին անցկացվում: Երեխաները երջանիկ էին, մենք էլ գոհ էինք մեր կատարած աշխատանքից»,- ասաց Հայկ Տեր-Ներսիսյանը:

21-ամյա Արթուր Ասլանյանն էլ ստեղծել է առցանց հարթակ, որը օգտագործելու են ուսուցիչները, դպրոցականները, ուսանողները` գնահատականները ստուգելու, դասախոսությունները դիտելու, կարդալու, միմյանց հետ շփվելու համար: «Կուտակված տեղեկատվության շնորհիվ համակարգը կասի ուսանողների ուժեղ կամ թույլ կողմերը, հետաքրքրությունները եւ հանդես կգա որպես անհատական խորհրդատու»,- ասում է Արթուր Ասլանյանը: Նախագծի վրա Արթուրն ու նրա խումբը աշխատում են ավելի քան մեկ տարի: Ասում է` սկզբում մենակ էր աշխատում, հետո գաղափարն ընկերներին ներկայացրեց ու ժամանակի ընթացքում համախոհների թիվը մեծացավ: «Նախագիծը անցել է մի շարք փուլեր, սակայն այժմ չեզոքացված վիճակում է, քանի որ այն պետք է աշխատի մեծաքանակ օգտատերերի համար: Նախատեսում ենք 50 միլիոնի հասցնել լսարանը: Հետեւաբար, պետք է ամբողջ դիզայնը փոխել: Կարծում եմ մինչեւ տարվա մեջ կունենանք նախագիծը»,- ասաց Արթուր Ասլանյանը:

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2009թ.: «Լույս» հիմնադրամը մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: «Լույսը» ֆինանսավորում է աշխարհասփյուռ հայ ուսանողներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, և կազմակերպում է նրանց միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի զարգացման:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները