Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում