Հասարակական

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից:

Այս օրերին 14-18 տարեկան շուրջ 80 հայ պատանիներ և աղջիկներ իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:

Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլբանավոր հարցման ժամանակ: Բացի հիմնական մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:

Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում