Տնտեսություն

Հայաստանն այս տարի խոշոր ծավալներով դեղձի արտահանում կկազմակերպի

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարի խոշոր ծավալներով դեղձի արտահանում կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանում սպասվող դեղձի բերքը համեմատաբար ավելի շատ կլինի նախորդ տարիների ծավալներից: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Որոշ մարդիկ մտավախություն են հայտնում դեղձի բերքի ծավալների հետ կապված, սակայն ես պետք է ասեմ, որ կան տեղեր, որտեղ բերքը լավ չէ, բայց համախառն բերքը համեմատաբար ավելի շատ է լինելու, քան նախորդ տարիներին: Գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ Տավուշի մարզում էր, որտեղ բավականին լավ բերք կա, իսկ դեղձի հիմնական մասը լինում է հենց Տավուշի մարզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը:

Նա նաև հայտնեց, որ այս տարի Հայաստանը խոշոր ծավալներով դեղձի արտահանում կկազմակերպի, ինչպես նաև կլինի դեղձի մթերում վերամշակող կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով դեղձի մթերման գներին՝ Մակարյանն ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ մթերման գինն ավելի ցածր չի լինի, քան նախորդ տարի էր: Նույն կանխատեսումը փոխնախարարն արեց նաև խաղողի մթերման գնի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում