Վրաստանի նախագահը շեշտը դնում Է «ռազմավարական համբերության» վրա
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահը շեշտը դնում Է «ռազմավարական համբերության» վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812910.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռազմավարական համբերությունը» Վրաստանին կօգնի հասնելու իրենից անջատված տարածքների վերադարձի իր կազմ: Այս հայտարարությունը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արել Է Վրաստանի Առաջին ալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք ընդունի եւ չենք հաշտվի մեր տարածքների օկուպացմանը եւ անպայման կմիավորենք մեր երկիրը: Սա թեմա Է, որը ցավ Է պատճառում մեզանից յուրաքանչյուրին»,- ասել Է նախագահը:
Մարգվելաշվիլիի կարծիքով՝ միջազգային հանրակցության ճնշումը կօգնի դադարեցնելու «Վրաստանի տարածքների օկուպացումը, որն իրականացրել Է հարեւան պետությունը»:
«Ռազմավարական համբերությունն այն հարմար հարթակն Է, որը մեծացնում Է մեր կողմնակիցների թիվը, եւ մենք այդ համբերության միջոցով, այլ ոչ թե նիզակի ճոճմամբ անպայման կհասնենեք մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման»,- եզրափակել Է նախագահը: