Ադրբեջանական ԶԼՄ-ները վերածվել են քարոզչական գործիքի. «Թուրան»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ները տնտեսապես ամբողջությամբ կախված են իշխանությունների ֆինանսավորումից և որպես դրա արդյունք վերածվել են քարոզչական միջոցի ու այլեւս չեն կրում այն ֆունկցիան, որը նրանց համար սահմանված է ԶԼՄ-ների եւ Լրագրողի պրոֆեսիոնալ էթիկական օրենքներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Թուրան»-ն ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ վերլուծության մեջ:

«Ադրբեջանի մեդիագովազդի եւ ՀՆԱ-ի հարաբերությունը կազմում է 0,034 տոկոս: 2005 թվականին այդ ցուցանիշը հավասար էր 0,14-ի: Սա խոսում է այն մասին, որ տպագիր եւ օնլայն մամուլը չի կարող ինքնաֆինանսավորվել եւ ամբողջությամբ կախված է արտաքին ֆինանսավորումից: Ադրբեջանում պետության կողմից ֆինասավորվող ԶԼՄ-ների թիվը չի գերազանցում 30-ը, որոնց համար պետությունը տարեկան 3 մլն դոլար է հատկացնում: Սակայն բնական է, որ ֆինանսավորման այդ չափը բավարար չէ լրագրողներին եւ այլ աշխատողներին աշխատավարձ տալու եւ այլ ծախսեր հոգալու համար: Ադրբեջանում իրականում 250 տպագիր եւ օնլայն ԶԼՄ կա, որոնց` պետության կողմից անօրինական ֆինանսավորումը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:

Զարգացած մեդիագովազդային շուկան հանդիսանում է ազատ եւ լիբերալ տնտեսության բաղկացուցիչ մասը, ինչին չի պատկանում Ադրբեջանի տնտեսությունը: Ադրբեջանում միջազգային չափանիշներին համապատասխանող մեդիագովազդային շուկայի կայացումը հնարավոր է միայն ապրանքների եւ ծառայությունների արտադրողների, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի բարձր տնտեսական ազատության, արդար եւ բարձր մրցակցության դեպքում, ինչը հանդիսանում է զարգացած երկրների տնտեսությունների շարժիչ ուժը: Իսկ դա հնարավոր չէ առանց պետության կառավարման դեմոկրատական համակարգի ստեղծման, որի ինստիտուտներից մեկն էլ հանդիսանում են անկախ ԶԼՄ-ները», -ընդգծում է թերթը:

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ