Կառավարությունը պատրաստ է քննարկել հեռանկարային ծրագրերի սուբսիդավորման հարցը

3 րոպեի ընթերցում

ԱԲՈՎՅԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի և բանջարեղենի աճեցման ջերմատներ, ծանոթացել ընկերության կողմից արտադրական ծավալի ընդլայնման նպատակով իրականացված աշխատանքներին, ներդրումային, արտահանման ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:

Նշվել է, որ ջերմատներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ: Վարչապետին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140.000 դրամ միջին աշխատավարձով: «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացուցիչները նշել են, որ ծրագրում են տարեկան արտադրական ծավալը հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:

Գողթ համայնքից ուղևորվելով Աբովյան քաղաք՝ վարչապետն այցելել է Աբովյանում տեղակայված «Մուլտի Սթոուն» ՓԲԸ քարերի և փայտի վերամշակման արտադրամասեր, հետևել արտադրական գործընթացին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով ու անելիքներով: Ընկերության պատասխանատուները վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունը բավական լավ արդյունքներ է արձանագրել արտադրանքի արտահանման տեսանկյունից (ԱՄՆ, Ռուսաստան, եվրոպական երկրներ), և ներկայումս քննարկվում են նաև արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունները:

Հաջորդիվ Աբովյանի քաղաքապետարանում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կոտայքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը զեկուցել են մարզում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքի և կատարված միջոցառումների մասին: Ապա մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում իրականացված ծրագրերը և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ Կոտայքի մարզում առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ նախադրյալներ, և կառավարությունը պատրաստ է քննարկել գյուղատնտեսության խթանման հեռանկարային ծրագրերի սուբսիդավորման հարցը: Կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանի համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետին:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը