«Ապրեք երաժշտությամբ». հայ և իտալացի երաժիշտները մեկ բեմում համերգ կնվիրեն Արամ Ղարաբեկյանի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նիվրված «Ապրեք երաժշտությամբ» բարեգործական խորագրով համերգը մեկ բեմում կհամախմբի հայ և իտալացի տաղանդավոր երաժիշտների` նրանց, ովքեր համագործակցում էին երջանկահիշատակ դիրիժորի հետ, նրանց, ում անունները հայտնի դարձան հայ երաժշտասեր հասարակությանն Արամ Ղարաբեկյանի շնորհիվ: Այս մասին հուլիսի 18-ին համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսին հայտնեց համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեյանը:

«Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգը պետք է կրի այն երեք պայմանները, որոնք նա դնում էր իր բոլոր նախաձեռնությունների առջև՝ բարձր որակ, սեր և համախմբում: Վերջինս դուք տեսնում եք աշխարհի տարբեր ծայրերից բազմազբաղ երաժիշտների ներկայությամբ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տիգրան Հեքեյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ անվանի դիրիժորի հոբելյանը նշելու և նրա հիշատակը ոգեկոչելու համար հուլիսի 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ կունենան ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, թավջութակահար Սուրեն Բագրատունին, դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Տիգրան Համասյանն ու Սվետլանա Նավասարդյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչները» և այլ երաժիշտներ:

«Հայաստանն էր Արամի երազանքի երկիրը, և այդ երազանքը բերեց նրան Հայաստան՝ 90-ականների կեսերին: Այդ օրերին նրա Հայաստան տեղափոխվելը շքեղություն էր և մեծ նվեր մեր մշակույթի համար: Նա բերեց Հայաստան էլեգանտ արտիստի կերպարը, բեմական գեղեցիկ պահվածքի կուլտուրան, համերգներ կազմակերպելու բարձրաճաշակ ոճը, այն ամենը, ինչ պրոֆեսիոնալ հմտությունների և բեմական ներշնչանքի շնորհիվ տոնի էր վերածում Արամի յուրաքանչյուր համերգ», - ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

Դաշնակահարուհին հավելեց, որ Արամ Ղարաբեկյանը մեծագույն երևույթ էր. նրա օրոք Հայաստանի կամերային նվագախումբը եղավ հայկական կատարողական արվեստի կոթողներից մեկը: «Արամ Ղարաբեկյանի ժամանակաշրջանը կարելի է «Ոսկե դար» անվանել մեր կամերային նվագախմբի համար», - նկատեց Սվետլանա Նավասարդյանը:

Հիշատակի համերգի առաջին բաժնում առանձին ելույթ կունենան Արմեն Բաբախանյանը, Սուրեն Բագրատունին, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին, Տիգրան Համասյանը և Ֆեդերիկո Մոնդելչին: Իսկ համերգային ծրագրի երկրորդ հատվածում Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտո Մոլինելիի, Ռիչարդ Ադլերի և Ջորջ Գերշվինի ստեղծագործությունների կատարման համար երաժիշտները հանդես կգան առանձին խմբերով: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում