Մամեդյարովն ու Լավովը կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը
1 րոպեի ընթերցում
![Մամեդյարովն ու Լավովը կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812479.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 17-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովն այսօր հանդիպում կունենա իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկկողմանի հարաբերություններին զուգահեռ նրանք կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: