Հասարակական

Երևանում 2015-ին կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

1 րոպեի ընթերցում

Երևանում 2015-ին կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների առողջ ապրելակերպի խթանման ու բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով, մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը 2015 թվականին կավելանա ևս 12 ով, կամ մեկականով` յուրաքանչյուր վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ`հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում նաև փոքր տրիբունաների առկայությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում