Եվրասիական բանկը 40 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Հայաստանին ոռոգման համակարգի բարելավման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բանկը Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար 40 միլիոն դոլարի ներդրումային վարկ կհատկացնի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական բանկի մամուլի ծառայությունից, Եվրասիական բանկի պատվիրակությունը, Եվրասիական ֆոնդի զարգացման և կայունացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Ազիզյանի գլխավորությամբ, քննարկումներ է անցկացրել Հայաստանի ոռոգման համակարգի արդիականցման համար ներդրումային ֆինանսավորում հատկացնելու առնչությամբ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը:

Քննարկումների արդյունքում կողմերը մշակել են վարկային համաձայնգրի պայմանները, որոնք մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն Զարգացման և կայունացման Եվրասիական ֆոնդի խորհրդի հաստատմանը:

2015թ-ի վերջին կսկսվի «Ոռոգման համակարգի արդիականացում» 5-ամյա ծրագիրը: Ծրագրի իրականացման համար Եվրասիական բանկը կհատկացնի 40 միլիոն դոլարի վարկ, ևս 10 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ կառավարությունը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ոռոգման համակարգի և դրենաժային ցանցի բարելավման երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածում կկառուցվեն և կվերականգնվեն 8 ոռոգման համակարգեր` 70.4 կմ երկարությամբ, 8.1 կմ երկարությամբ մայր ջրանցքներ, 54.1 կմ երկարությամբ գյուղատնտեսական ջրանցքներ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան