ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի դեմ հայցը
1 րոպեի ընթերցում
![ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի դեմ հայցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812376.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 16-ին վճիռ է ընդունել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի բողոքի առնչությամբ` Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցնելով 8600 եվրո տուգանք վճարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, բողոքն առնչվում էր այն բանին, որ իշխանությունները երկար տարիներ հրաժարվում էին նոր անձնագիր տալ Քերիմլիին:
Ժողճակատի առաջնորդն արտասահման այց կատարելու համար 2006 թվականին դիմել էր նոր անձնագիր ստանալու համար, սակայն մերժում էր ստացել, որը պատճառաբանվել էր նրա դեմ, իբր, քրեական գործ լինելու մտացածին հանգամանքով:
Այդ գործը սկսվել էր 1994 թվականին եւ փակվել 1995 թվականին, այդ պատճառով քրեական հետաքննությունը սուտ պատճառաբանություն էր: Դատախազություն եւ դատարաններ Քերիմլիի բազմաթիվ դիմումներն արդյունք չէին տվել: Ալի Քերիմլին դիմել էր ՄԻԵԴ` հղում կատարելով այն բանին, որ Ադրբեջանում սահմանափակվել է ազատ տեղաշարժի իր իրավունքը:
ՄԻԵԴ որոշման համաձայն` Ադրբեջանի կառավարությունը Քերիմլիին պետք է 5 հազար եվրո փոխհատուցում կատարի, ինչպես նաեւ եւս 3600 եվրո` դատական ծախսերի համար