Life

Միջատների սպիտակուցները կօգնեն աշխարհում հաղթելու սովը. կենսաբան

1 րոպեի ընթերցում

Միջատների սպիտակուցները կօգնեն աշխարհում հաղթելու սովը. կենսաբան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սնունդ ստանալու նկատմամբ պահանջի աճող հիմնախնդիրները կարելի Է լուծել միջատների բուծմամբ, որոնք ավելի քիչ սնունդ են գործածում, ավելի շատ սպիտակուց են արտադրում եւ ավելի արագ են աճում, քան սովորական ընտանի կենդանիները, հայտարարել Է կենսաբանը Չիկագոյի Սննդային տեխնոլոգաների ինստիտուտում կայացած խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մեր մոլորակի վրա ապրում Է յոթ միլիարդ մարդ, եւ 2050 թվականին նրանց թիվը կաճի մինչեւ ինը միլիարդ: Արդեն այսօր մոլորակի մակերեսի մեկ երրորդը հատկացված Է ընտանի կենդանիների բուծմանը, եւ մարդկության ախորժակն սպիտակուցների նկատմամբ աճում Է ավելի արագ, քան բնակչությունն ինքը, ինչն առանձնապես վերաբերում Է կենդանական պրոտեիններին: Լավ նորությունն այն Է, որ ես կարծում են, որ միջատները լավ այլընտրանք են ընտանի անասունների համար»,- հայտարարել Է կենսաբան եւ All Things Bugs ստարտապի հիմնադիր Ահարոն Դոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում