Արման Երիցյանը վավերագրական ֆիլմերում կարևորում է համբերատարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ կյանքը չի ավարտվել, այն շարունակվում է. հենց այս ուղերձն ունի ռեժիսոր ԱրմանԵրիցյանի նոր ՝ «Մեկ, երկու, երեք... » ֆիլմը: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում ընդգրկված կինոնկարը ստեղծելու համար ռեժիսորից չորս տարի է պահանջվել:

«Առաջին հայացքից թվում է, թե ծերերը պահանջկոտ են, դժվար է իրենց հետ, բայց իրենք միայն ուշադրության կարիք ունենք: Ուրիշ ոչնչի: Մի վայրկյան անգամ չհապաղելով՝ պետք է նրանց ուշադրությամբ շրջապատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսելով ֆիլմի մասին՝ նշեց ԱրմանԵրիցյանը:

Ֆիլմի հերոսի՝ Միխայիլի զարմանալի, սրտառուչ և երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ դրանք հմտորեն միահյուսվում են գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումներն ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել:

«Մեծահասակների հետ համբերատար պետք է լինել, վավերագրական ֆիլմերում ռեժիսորի կարևորագույն խնդիրը համբերատար լինելն է: Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի: Շնորհակալ եմ նկարահանող ամբողջ անձնակազմին»,-նշեց ռեժիսորը:

ԱրմանԵրիցյանը հեղինակ է մի շարք մրցանակակիր ֆիլմերի («Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի»): Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ: Վավերագրական ռեժիսուրայի և հեռուստալրագրության դասեր է տվել տարբեր աշխատաժողովներում և վարպետության դասընթացներում: Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը