Հասարակական

Հայ աշակերտները Թայլանդի և Հնդկաստանի միջազգային օլիմպիադաներում նվաճել են 11 մեդալ

1 րոպեի ընթերցում

Հայ աշակերտները Թայլանդի և Հնդկաստանի միջազգային օլիմպիադաներում նվաճել են 11 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Հնդկաստանի Մումբա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Ընդհանուր առմամբ` երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները: Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցրած:

Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրներիի 577 դպրոցականներ, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով:

Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում