Հասարակական

Կառավարությունը պարզացրեց ուսանողական վարկերի արտոնությունները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պարզացրեց ուսանողական վարկերի արտոնությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ էապես պարզեցրեց ուսանողների համար ուսումնական վարկերի արտոնությունները։ Այդ նպատակով, գործադիրը հավանություն տվեց իր նախորդ որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագծին:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը,ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ եթե նախկինում վարկը տրամադրվում էր անընդմեջ 4 տրանշով, ապա հիմա նախատեսվում է դրանք տրամադրել նաև ընդմիջումներով, այն դեպքում, եթե ուսանողը ժամանակավորապես ընդհատում է ուսումը, օրինակ, երեխայի խնամքի համար կամ այլ աղբյուրներից ստացած կրթաթոշակի շնորհիվ ինքն է վճարում իր ուսման վարձը։

Պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները պետության սուբսիդավորմամբ կարող են 10 տարով մինչեւ 1.8 մլն դրամի չափ արտոնյալ պայմաններով վարկ ստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում