Խճանկար

Գիտնականները ստեղծել են էբոլայի դեմ առաջին ինհալյացիոն պատվաստանյութը

2 րոպեի ընթերցում

Գիտնականները ստեղծել են էբոլայի դեմ առաջին ինհալյացիոն պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեքսասի համալսարանի և ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները ստեղծել են էբոլայի առաջին ինհալյացիոն պատվաստանյութը, որը հնարավորություն ունի նույնիսկ Էբոլայի մահացու չափաբաժնի ներարկման դեպքում, պաշտպանել մակակա րեզուսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sciencealert համացանցային պարբերականը, գիտնականներն ակնկալում են, որ այն կարող է դառնալ մահացու վարակի դեմ պայքարի հրաշալի միջոց:

«Ներարկում չպահանջող Էբոլայի դեմ ինհալիացիոն պատվաստանյութը մեծ առավելություններ ունի, քանի որ դրա օգտագործումը չի պահանջում հատուկ բժշկական պատրաստվածություն», - ասել է հետազոտության հեղինակներից Մայքլ Մեյերը: Փորձը կատարվել է 12 կապիկների վրա, որոնց ներարկվել է Էբոլայի մահացու չափաբաժին, որոնցից 4-ին նախորոք տրվել էր մեկական չափաբաժին ուսումնասիրվող պատվաստանյութից, իսկ ևս 4-ին՝ կրկնակի չափաբաժին: Մնացյալ կապիկներից 4-ից երկուսին պատվաստանյութ տվել են հեղուկ տեսակով, իսկ վերջին երկուսը մանցել էին:

Վերջինների մոտ հիվանդությունը զարգացում էր ապրել և դրանք ենթարկվել են էֆթանազիայի, իսկ մնացյալ կենդանիները դիմակայել են վարակին՝ նույնիսկ մեկական ինհալիացիոն պատվաստանյութի չափաբաժնի դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում